Չինաստանը շատ ամուր «բռնել է ԱՄՆ-ի կոկորդից», քանի որ նրա պարտատոմսերի անկումը կհանգեցնի շղթայական ռեակցիայի՝ զեղչված վաճառքի եւ դոլարի ուժեղ անկման տեսքով:

Այժմ ԱՄՆ-ը դա իրեն թույլ տալ չի կարող, քանի որ նրանց շահերի զարգացման հիմնական վեկտորը Եվրոպան է, որը տառապում է իր իսկ պատժամիջոցների լծի տակ եւ գների աճից, «Փրայմ» գործակալությանն ասել է «Ֆինանսների կառավարման բարձրագույն դպրոցի» վերլուծական հետազոտությունների բաժնի ղեկավար Միխայիլ Կոգանը։

Փորձագետը նշել է, որ առաջին հայացքից ստեղծված իրավիճակը տիպիկ է, Միացյալ Նահանգները նախկինում հաջողությամբ դուրս էր գալիս նման ճգնաժամերից։ ԱՄՆ-ը բյուջեի մշտական դեֆիցիտ ունի, նրա պետական պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը մնում է միայն այն պատճառով, որ նա աշխարհի ամենակայուն եւ ամենամեծ տնտեսությունն է։ Սակայն այժմ կանխատեսվող անկումը կարող է շուկաները վերադարձնել գրեթե 2008 թվականի մակարդակին։

«Չինաստանը զեղչով վաճառքը կարող է սկսել այն պահին, երբ ԱՄՆ-ը թեկուզ ակնարկի պատժամիջոցների մասին՝ ի պատասխան Թայվանում ցանկացած ռազմական գործողության»,- ասել է փորձագետը։

Նա ընդգծել է, որ ուժեղ յուանը նույնպես չի բխում Չինաստանի շահերից, ուստի Չինաստանի Ժողովրդական բանկի տոկոսադրույքը կնվազի։

«Ընթանում է գլոբալ շախմատային խաղ՝ Ուկրաինայի, Թայվանի եւ, տարօրինակ կերպով, Եվրամիության տեսքով ֆիգուրների փոխանակմամբ»,- եզրափակել է ֆինանսիստը: