«Ռոսիմուշչեստվոն» փորձում է ավելի քան 10 միլիոն դոլար գանձել Անաստաս Միկոյանի թոռանը` Իվանին պատկանող «Սելտեխստրոյ» ընկերությունից: Նման գումար ընկերությունը պարտք է Վանինոյի նավահանգստի չկայացած գնման համար:

Ավելի վաղ Միկոյանի ընկերությունը կորցրել էր 3 մլն դոլար:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, 2011թ. հուլիսին հայտնի է դարձել, որ Վանինոյի նավահանգստի աճուրդը ձախողվել է: Գործարարը, որ ռեկորդային 10,8 միլիարդ ռուբլի էր խոստացել նավահանգստի համար, չի գնել այն` հայտարարելով, թե «դա նման գումարներ չարժե»:

Մերժման պատճառը «նավահանգստի վիճակի մասին տեղեկատվության պակասն էր», նաեւ աուդիտը, որ «Սելտեխստրոյը» արել էր աճուրդից հետո:

Այժմ «Ռոսիմուշչեստվոն» կրկնակի գնահատում է անում` նոր աճուրդ անցկացնելու համար: