Հայտնի օլիգարխ Բորիս Բերեզովսկին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ մայրը կոչ է անում իրեն բարիշել Վովայի (Պուտինի) հետ:

«Նա 87 տարեկան է: Ինձ համար շատ է անհանգստանում: Նա հաճախ է ասում. «Բորյա, բարիշի’ր Վովայի հետ»: Մենք հաճախ չենք տեսնվում. ես Ֆրանսիա գնալ չեն կարող, իսկ նա ինձ մոտ դժվարանում է գալ: Էլեկտոնային փոստով գրում ենք միմյանց»»,-նշել է ռուս գործարարը:

Հիշեցնենք, որ Բերեզովսկին 2003 թ. մշտական բնակություն է հաստատել Մեծ Բրիտանիայում: Մի շարք հանցագործությունների մեջ նրան մեղադրող ռուսական իշխանությունները այդպես էլ չեն հասել նրա հայրենիք արտաքսմանը: Արդյունքում Լոնդոնը նրան քաղաքական ապաստան է տվել:

Բերեզովսկին հայտարարել է, որ իրեն հետապնդում են քաղաքական պատճառներով, միաժամանակ նշելով, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել Վլադմիր Պուտինի կարգադրությամբ: