Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշակել և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որը հասանելի է հետևյալ հղմամբ: 

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է.

1)   նախատեսել չփաթեթավորված թռչնամսի վերաբերյալ տեղեկատվության ընդհանուր հասանելիություն.

2)  սահմանել սպառողի պահանջով չփաթեթավորված թռչնամսի վերաբերյալ  տեղեկատվության տրամադրելու պահանջ։

Նախագիծը միտված է չփաթեթավորված թռչնամսի իրացման ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների գործունեության համար հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը, ինչպես նաև սպառողների շահերի արդյունավետ պաշտպանության ապահովմանը և բխում է Հանձնաժողովի կողմից թռչնամսի շրջանառության ոլորտում 2021 թվականին իրականացված ուսումնասիրության արդյունքներից, որոնք հասանելի են հետևյալ հղմամբ։

Կարևորելով բոլոր շահագրգիռ անձանց և մարմինների մասնակցությունը և նրանց հետ համագործակցությունը՝ առաջարկում ենք մինչև 2022 թվականի հունիսի 20-ը ներկայացնել Նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ։