Հայաստանը 2021-ին ԵՏՄ մաքսատուրքերի միասնական «կաթսայից» 24,3 տոկոսով ավելի է ստացել, քան 2020-ին։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Երեւանը փորձում է եվրասիական գործընկերների հետ կարգավորել տուրքերի վճարման ու ստացման հետ կապված բոլոր դժվարությունները։ «Սովորական ռեժիմով Հայաստանը, ինչպես եւ ԵՏՄ մյուս երկրները, մաքսատուրքեր է հավաքում իր տարածքում եւ դրանք հանձնում Միության վերազգային կարգավորմանը, որպեսզի այնուհետ ստանա ընդհանուր եկամուտներից 1,22 տոկոս մասնաբաժին։  Սակայն փետրվարի վերջից որոշակի դժվարություններ են առաջացել վճարային համակարգերի հետ կապված, եւ Հայաստանը դեռ չի կարողանում ուղարկել իր հավաքած գումարները՝ դրա համար ստանալով համապատասխան բաժին։ Այդ միջոցները, իհարկե, կուտակվում են, բայց չենք կարող ուղարկել։ Հուսով եմ՝ մոտ ապագայում մենք կլուծենք այս հարցը»,- պարզաբանեց նախարարը։