Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են Սիրիա մեկնած Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի միջեւ կայացած 6 ժամ տեւած հանդիպմանը։ Գրեթե բոլոր լրատվամիջոցները նշել են, թե Դավութօղլուն Սիրիայից ձեռնունայն է հետ վերադարձել Թուրքիա։
NEW YORK TIMES. Ասադը մերժել է Դավութօղլուին՝ դադարեցնել գործողությունները։
LA TIMES. Անարդյունք հանդիպումից հետո Թուրքիան կարող է Սիրիայի իր դեսպանին հետ կանչել։
BBC. Որեւէ ազդանշան չկա, թե Սիրիան համաձայնել է գործողությունները դադարեցնել։ Էրդողանի եւ Ասադի միջեւ ջերմ հարաբերություններն արդեն անցյալում են։ ՄԱԿ-ում Սիրիայի դեմ ավելի կոշտ միջոցների կիրառմանը Թուրքիան կարող է աջակցել։
WASHINGTON POST. Դավութօղլուն Սիրիայից ձեռնունայն է վերադարձել։
JERUSALEM POST. Թուրքիան Սիրիայից խիստ հակազդեցություն է ստացել։
HAARETZ. Թուրքիայի եւ Սիրիայի մեղրամիսն ավարտվեց։ Սիրիայում գտնվող թուրքական ընկերությունները կարող է դուրս գան երկրից։



























