2021 թ. Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակին ՀՀ պետբյուջեից հատկացվել է 434.4 մլն դրամ՝ ի սկզբանե նախատեսված 891 մլն դրամի փոխարեն։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 7-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Ընդ որում, ծախսվել է 398.6 մլն դրամ, կատարողականը՝ 91.8 տոկոս։
«Ծախսային կողմը 2021 թ. 297.7 մլն դրամով գերազանցել է 2020 թ. ցուցանիշը։ Հիշեցնեմ միայն, որ նախորդ տարի այս ցուցանիշն ընդամենը 100.9 մլն դրամ էր»,- հայտնեց Խաչատրյանը։





























