Բեռլինի արեւմուտքում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ։ Ոստիկանության նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ հունիսի 8-ի առավոտյան, Բրայտշայդպլաց հրապարակում՝ Վիլգելմ կայզերի եկեղեցու մոտակայքում, փոխանցում է dpa-ն։

Փրկարար ծառայության տվյալներով՝ մեկ մարդ մահացել է, ութը՝ վիրավորվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հինգ մարդու վիճակը ծանր է։

Գերմանիայի մայրաքաղաքի ոստիկանությունը հայտնում է, որ ավտոմեքենայի վարորդը բերման է ենթարկվել։ Bild պարբերաիանի համաձայն՝ խոսքը Renault մակնիշի ավտոմեքենայի մասին է։ Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով՝ դեռ պարզ չէ՝ միջադեպը դժբախտ պատահարի հետեւանք էր, թե՞ վարորդը միտումնավոր է ավտոմեքենան դեպի ամբոխն ուղղել:

«ՌԻԱ Նովոստի»-ին, վկայակոչելով Ոստիկանությանը, հայտնում է, որ Բեռլինում հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդը Գերմանիայի՝ ազգությամբ հայ 29-ամյա քաղաքացի է։