Հայաստանում ծանր իրավիճակում հայտնված մարդկանց հատուկ օգնության քարտ կտրամադրվի՝ նրանց հիմնական կարիքներին համապատասխան։ Այս մասին հունիսի 8-ին Ազգային ժողովում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ։
Օգնության ցանկում կներառվեն նաեւ սնունդ, հագուստ եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ։ «Տարբեր սոցիալական խմբերի համար նախատեսված գումարը տարբեր կլինի։ Դա կորոշի կառավարությունը՝ ելնելով ստեղծված իրավիճակից»,- պարզաբանեց փոխնախարարը։
Սակայն նշված օրենքը, նրա խոսքով, իրավական հիմք չի տա այս ոլորտը կարգավորող կառավարության այսօրվա որոշումների համար։ «Կառավարությունը, համաձայն 2021-2026թթ. իրականացնում է գործող օրենսդրության շրջանակներում կարգավորվող բարեփոխումներ։ Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները կստեղծեն անհրաժեշտ օրենսդրական դաշտ, որի շնորհիվ ենթաօրենսդրական ակտերով բարեփոխումներ կարող են իրականացվել»,- ասաց Ժամակոչյանը։
Օրինագծով առաջարկվում է նաեւ սահմանել սոցիալական պաշտպանություն ապահովող հաստատության մեկ այլ տեսակ։ Խոսքը, մասնավորապես, Փոքր համայնքային տների մասին է։
Ընդգծելով այս բարեփոխումների կարեւորությունն ու անհրաժեշտությունը՝ հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն են տվել քննարկվող օրինագծին։





























