Ռուսասանի, Իտալիայի եւ Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ այսօր Սանկտ-Պետերբուրգում կքննարկվի «Հարավային հոսք» գազատարի կառուցման ծրագիրը։ Սակայն մինչ այդ Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինը արդեն հանդիպել է իր իտալացի գործընկերոջ՝ Սիլվիո Բերլուսկոնիի հետ։
Ըստ «Ինտերֆաքս»-ի, երկկողմանի բանակացությունների ընթացքում Պուտինը նշել է, որ «Հարավային հոսք» ծրագրի շրջանակներում Ռուսաստանը ներկայումս համագործակցում է իտալական «Eni» կազմակերպության հետ։ "Վաղը երեքով, ներառյալ Թուրքիայի վարչապետը, հնարավորություն կունենանք քննարկելու «Հարավային հոսքը»,- հայտարարել է Ռուսաստանի վարչապետը Բերլուսկոնիի հետ հանդիպման ժամանակ։
Միաժամանակ, թուրքական «Yeni safak» թերթը հայտնում է, որ Թուրքիայի վարչապետի այցը Սանկտ-Պետերբուգ չի կայանալու։ Թերթի հաղորդմամբ, այդ մասին Ռեջեփ Թայիփ էրդողանը արդեն հայտնել է իր գործընկերներին, սակայն հայտնել է նաեւ, որ նրանց կմիանա հեռուստակապի միջոցով։
«Հարավային հոսքը»՝ Սեւ ծովի միջով դեպի Հարավային եւ Կենտրոնական Եվրոպա գազամուղի կառուցման ծրագիր է։ «Հարավային հոսք»-ի ծրագրային թողունակությունը տարեկան 31 մլրդ խմ գազ է։ Գազամուղի շահագործումը նախատեսված է սկսել 2014 թվականի վերջին կամ 2015 թվականի սկզբին։



























