Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը համաձայնել հնարավորություններ որոնել երկրում իշխանությունը խաղաղ կերպով հանձնելու համար:

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում նա հանդիպել է կառավարող «Համընդհանուր ժողովրդական կոնգրես» կուսակցության անդամների հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Reuters գործակալությունը: «Նա պայմանավորվել է հնարավորություններ գտնել նախաձեռնությունները վերսկսելու եւ գործիքներ ստեղծելու համար, որոնք կերաշխավորեն իշխանության խաղաղ հանձնումը»,- ասել են գործակալության աղբյուրները:

Սալեհը համաձայնել է համագործակցել ընդդիմադիր հիմնական ուժերի, միջազգային կառույցների հետ: Եմենի նախագահն այժմ գտնվում Էր-Ռիյադում, որտեղ բուժման կուրս է անցնում: