Միլանի աշխարհահռչակ Բրերա պատկերասրահի տանիքը վերանորոգման կարիք ունի: Ինչպես հայտնում է իտալական ANSA գործակալությունը, Միլանի մշակույթի ոլորտի արհմիության աշխատակիցները պատրաստվում են ուղերձ հրապարակել հատուկ տեսչությանը` համապատասխան միջոցներ ընդունելու նպատակով: Բրերա պատկերասրահի համար անհրա-եշտ է տարեկան 2 մլն եվրո ֆինանսավորում: Այդ դեպքում Բրերային կհաջողվի ոչ միայն վերանորոգել տանիքը, այլեւ ընդհանուր վերանորոգում իրականացնել Expo-2015-ից առաջ, որ կայանալու է Միլանում:

Պատկերասրահն արդեն մեկ անգամ փրկվել է տանիքի հնարավոր փլուզումից: Հուլիսի 11-ի անձրեւի ժամանակ թանգարանի աշխատակիցները հասցրել են մի կողմ քաշել Ռաֆայելի «Կույս Մարիամի պսակադրությունը» կտավը, երբ ջրի շիթ է թափվել պատից:

Տանիքի վերանորոգման համար թանգարանը 1 մլն եվրո է ուզել, որը սակայն դեռ չի հաստատվել: