Տնտեսագետների գրեթե 70 տոկոսն ակնկալում է, որ 2023 թվականին ԱՄՆ-ն կբախվի ռեցեսիայի։ 

FT-ի հարցումն անցկացվել է անմիջապես այն բանից հետո, երբ ուրբաթ օրվա տվյալները ցույց են տվել, որ ԱՄՆ-ում ինֆլյացիան մայիսին աճել է մինչեւ 41 տարվա ամենաբարձր մակարդակը՝ 8,6 տոկոս, հակառակ ակնկալիքների, որ այն կմնա 8,3 տոկոս։

Թվերը ցույց են տվել, որ ինֆլյացիան միայն ապրիլից մայիս ամիսներին աճել է 1 տոկոսով, քանի որ էներգակիրների գները բարձր են մնացել ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո:

Goldman Sachs-ի տնտեսագետները՝ Յան Հացիուսի գլխավորությամբ, հայտննել են, որ իրենք ակնկալում են, որ Fed-ը կբարձրացնի 50 բազիսային կետ հունիսի, հուլիսի, սեպտեմբերի եւ նոյեմբերի նստաշրջանների ժամանակ: Նրանք ակնկալում են, որ տոկոսադրույքները կհասնեն 3,25-3,5տոկոսի  դեկտեմբերին եւ հունվարին եւս երկու 25 բազիսային կետով բարձրացումներից հետո: 

Շատ տնտեսագետներ կարծում են, որ տոկոսադրույքների նման աճը կխեղդի տնտեսական ակտիվությունն այն աստիճան, որ ԱՄՆ-ը կհայտնվի ռեցեսիայի մեջ:  

Տնտեսագետներն ակնկալում են, որ ինֆլյացիան կմնա բարձր։