«1991թ. օգոստոսին ես այցելեցի Խորհրդային Միություն: Իմ այցը նման էր նրան, կարծես թե առաջին շարքում նստած հետեւում էի պատմության ընթացքին:

Իմ այցի ժամանակ Միխայիլ Գորբաչովը հայտարարեց խորհրդային կոմունիզմի դադարեցման մասին: Ուկրաինան, հետո եւս հինգ խորհրդային հանրապետություններ  անկախություն հռչակեցին: Դրամատիկ իրադարձությունները շարունակվեցին մինչեւ տարեվերջին Խորհրդային Միության փլուզումը:

«Ի՞նչ են նշանակում այս իրադարձությունները»,-հարցրեցի մի երիտասարդ հայրիկի, որը երեխային էր վերցնում մանկապարտեզից: «Չենք կարող իմանալ, քանի դեռ Սլավան չի մեծացել»: Հիմա արդեն Սլավան մեծ է, եւ ժամանակն է հարցնել. «Ի՞նչ էին այդ իրադարձությունները նշանակում Սլավայի եւ նրա հոր նման  մարդկանց համար»:

Քսան տարի անց կյանքը կայունացել է 15  նոր երկրում: «Ազատությունն այն լավագույնն էր, ինչ ես զգացի»,-ասում է հայաստանցի իրավաբան Արփինե Մելիքբեկյանը:  Վրացի երաժիշտ  Լեւան Խուբուլավան  եւս զգացել է այդ ազտությունը` ընտրության, արտահայտման, ժողովրդական սպառման ապրանքների, կրթության ազատությունը:

Պլանային տնտեսությունից անցումը շուկայականին սթրեսային էր:  Մարդիկ պետք է վճարեին ծառայությունների համար, որոնք խորհրդային շրջանում մատուցում էր կառավարությունը, մասնավորպես` բարձրագույն կրթության, բժշկական ծառայությունների դիմաց:

Սակայն մարդիկ հիմա օգտվում են ժողովրդական սպառման ապրանքներից, ձեռներեցները բիզնես են սկսում,  մարդիկ ճանապարհորդում են միջազգային մակարդակով եւ հոգեւոր տուն այցելում:

Խորհրդային տարիներին ճնշված էթնիկ լարվածությունները եւս ի հայտ եկան:  Բնակչությունն էլ  խառնվում է, քանի որ մարդիկ փնտրում են նոր տնտեսական հնարավորություններ: «Շատերը հեռացան, որպեսզի գաստարբայտերներ դառնան Ռուսաստանում եւ Ղազախստանում»,-ասում է  Ղրղզստանի համալսարանի ադմինիստրատոր Ազիզբեկ Թաշբաեւը:

Նոր նախաձեռնողական սերունդը փոխարինում է  այն սերնդին, որը սովոր էր կարգադրությունների սպասելու:  «Այն, որ հայերն իրենք կարող են կառուցել մեր երկիրը, ինձ հույս է տալիս»,-ասում է Մելիքբեկյանը: «Նոր սերունդը հավատում է այնպիսի պետության ստեղծմանը, որն ավելի լավն է լինելու, քան Խորհրդային Միությունը»,-աում է Խուբուլավան:

Չնայած քաղաքական գործարքներին, կոռուպցիային,  լրագրողական կարծիքի արտահայտման սահմանափակումներին, հարուստ եւ միջին խավի միջեւ եղած անդունդին, հեռանկարները, ընդհանուր առմամբ, բարենպաստ են թվում: Ուկրաինան 2012թ. ընդունելու է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, Ռուսաստանը` 2014 թ. ձմեռային օլիպիադան: Ղրղզստանում քոլեջների թիվն ավելացել է հինգ անգամ, բալթյան երկրները միացել են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին:

Հեռանկարները լավ են նաեւ մեզ համար: Մենք խաղաղության մեջ ենք մեր նախկին հակառակորդների հետ, իսկ սառը պատերազմն ու Չարի կայսրությունը գոյություն ունեն միայն դասագրքերում: Մենք այդ առիթով կարող ենք  բաժակ բարձրացնել»: