Հունգարիան դեմ է Եվրամիությունում ընդհանուր նվազագույն հարկի ներդրմանը՝ նշելով, որ կարող է աջակցել միայն այնպիսի առաջարկի, որը չի վնասում Հունգարիայում գործող ընկերություններին՝ մատնանշելով  Ուկրաինայի պատերազմի հետ կապված լրացուցիչ ռիսկերը:

Հոկտեմբերին, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) միջնորդությամբ, գրեթե 140 երկրներ համաձայնության են եկել անդրազգային կորպորացիաների համար նվազագույն 15 տոկոս հարկային դրույքաչափի սահմանման վերաբերյալ, հայտնում է Reuters լրատվաան գործակալությունը։

Մանրամասները պետք է մշակվեն առանձին պետությունների կողմից՝ մինչեւ 2023 թվականին կազմակերպության նախագահության ժամկետի ավարտը:

Հունգարիայի կառավարությունը հայտնել է, որ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության առաջարկի ներդրումը կհետաձգվի:

«Բացի այդ, անհրաժեշտ է գնահատել ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված մրցունակության ռիսկերը»,- ասվում է զեկույցում։