«Դիմադրություն» շարժման մասնակիցները այս պահին հավաքում են վրանները Ֆրանսիայի հրապարակից, տեղեկացնում է Sputnik Armenia–ն։

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հունիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ տեղեկացրել էր, որ որոշում է կայացվել վրանները հանել հրապարակից։

«Վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը: Այստեղ մարդիկ անձնվիրաբար օրուգիշեր անցկացրել են, սակայն եկել է պահը, որ այդ մարդիկ իրենց ներուժն օգտագործեն ավելի կարեւոր տեղերում: Ֆրանսիայի հրապարակն այլեւս «Դիմադրություն» շարժմանն է՝ անկախ նրանից այստեղ վրաններ կան, թե՝ ոչ»,- ասել էր Սաղաթելյանը: