Հնդկաստանի նախագահ Պրատիբհա Պատիլը մերժել է երկրի նախկին վարչապետ  Ռաջիվ Գանդիին սպանողի ներման խնդրագիրը, հաղորդում է Hindustani Times-ը:

Հնդկաստանի Գերագույն դատարանը, որը 1999-ին մահապատժի էր դատապարտել «Թամիլ Իսլամի ազատագրության վագրեր» կազմակերպության անդամներ Մուրուգանին, Սանթհանին, Պերարիվալանին եւ Նալինիին, միայն փոփոխել է վերջինիս պատժաչափը, այն փոխարինելով ցմահ ազատազրկմամբ:

Ռաջիվ Գանդին (նույնպես սպանված Ինդիրա Գանդիի որդին) սպանվել է 1991-ի մայիսին`մահապարտ ահաբեկիչ աղջկա կազմակերպած պայթյունից: Մահապարտը «Ազատագրության վագրեր» կազմակերպությունից էր: Բացի գանդիից, մահացել էր եւս 14 մարդ: