2009թ. Հայաստանում կայանալիք հայ բանկիրների համաժողովը Հայաստանի կառավարության որոշմամբ հետաձգվել է մինչեւ 2010թ.:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ կառավարությունը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, որի համաձայն` Հայաստանի եւ օտարերկրյա պետությունների ազգությամբ հայ բանկիրների 2009թ. ընթացքում նախատեսված համաժողովը հետաձգվել է 2010թ.:

2010թ. տեղի են ունենալու նաեւ ազգությամբ հայ գործարարների, սրտաբանների եւ Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների համահայկական համաժողովները: Համապատասխան ֆինանսավորում նախատեսված է ՀՀ 2010թ. պետբյուջեի նախագծում: