Թերթին հասած տեղեկություններով` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Եվրոպայում է հանգստանում, նրա շրջագայությունների ուղեգծից դուրս չի մնացել Մոնտե Կառլոն: Իսկ մինչ այդ նա հավաքել է ԲՀԿ վերնախավին ու հորդորել է գնալ հանգստի` սեպտեմբերին թարմ ուժերով կուսաշխատանքի լծվելու պայմանով:
ԲՀԿ-ից արձակուրդում չէ միայն Վարդան Բոստանջյանը, ով կոալիցիայի կազմում բանակցում է ՀԱԿ-ի հետ: Թերթի տեղեկություններով` աշնանը նախընտրական ցուցակների հարցում Ծառուկյանը որոշել է առաջնորդվել «ով ավելի շատ ձայն կբերի» սկզբունքով: Առաջնային տեղում են ԲՀԿ մեծահարուստները` Սամվել Բալասանյանը, Մուրադ Գուլոյանը, Մխիթար Հարությունյանը, ովքեր արդեն սկսել են քողարկված ընտրարշավը:




























