Հայաստանն այսուհետ համագործակցելու է Ռուսաստանի հետ՝ նանոտեխնոլոգիաների ոլորտում:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 22-ին կայացած նիստում համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ նանոտեխնոլոգիաների օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրն ստորագրելու առաջարկությանը: Այս փաստաթղթով սկիզբ կդրվի նանոտեխնոլոգիաների օգտագործման բնագավառի իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանը, կկանոնակարգվի այդ ոլորտում ՀՀ եւ ՌԴ փոխշահավետ համագործակցությունը, կստեղծվեն գիտական հետազոտությունների զարգացման, գործարար ակտիվության բարձրացման բարենպաստ պայմաններ:




























