Գավառի բժշկական կենտրոնից օգոստոսի 5-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ վերին շրթունքի կտրած վերքով եւ ձախ ականջի հեմատոմա վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 32-ամյա Սանասար Դ.-ն: 

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Սանասար Դ.-ն հայտնել էր, որ վնասվածքները ստացել է տան տանիք բարձրանալիս աստիճաններից կոտրված ապակիների վրա ընկնելու հետեւանքով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ օգոստոսի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սարուխան գյուղի «Ծռվիզ» կոչվող հանդամասում, վիճաբանության ժամանակ, 19-ամյա Գուրգեն Պ.-ն բռունցքով հարվածել է Սանասար Դ.-ին եւ պատճառել   վնասվածքներ:

Սանասար Դ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Գուրգեն Պ.-ն հրավիրվել է բաժին: Կատարվում է հետաքննություն: