Թեհրանի փողոցներից մեկն այսուհետ կկրի ամերիկացի իրավապաշտպան Ռեյչլ Քորրիի անունը, ում Գազայում ճզմել էր իսրայելական բանակի բուլդոզերը, հաղորդում է իրանական  Fars գործակալությունը:

1979 թ-ից ի վեր սա առաջին դեպքն է, երբ Իրանի մայրաքաղաքում փողոց է անվանակոչվում ԱՄՆ քաղաքացու անունով:

Ռեյչել Քորրին եղել է International Solidarity Movement (ISM) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ակտիվիստներից: Մի շարք աղբյուրներ այդ կազմակերպությանը համարում են արմատական եւ հակաիսրայելական:

Քորրին զոհվել է 23 տարեկանում Գազայի հատվածում, երբ փորձել է ավերելուց պաշտպանել դոկտոր Նասրալլայի տունը: ISM-ի վարկածով` նրան ճզմել է իսրայելական  բուլդոզերը, երբ Քորրին փորձել է փակել ճանապարհը:  Հակառակ կողմը հերքում է այդ վարկածը եւ աղջկա մահվան պատասխանատու համարում ISM-ին: