Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն այսօր` օգոստոսի 13-ին նշում է 85-ամյա հոբելյանը:
Ներկայումս Կուբայի ղեկավարը նրա կրտսեր եղբայրն է` Ռաուլ Կաստրոն, ով հինգ տարի առաջ փոխարինել էր առողջական խնդիրներ ունեցող եղբորը:
Կուբայի հեռուստատեսության փոխանցմամբ` Կաստրոյի պատվին հիմնական միջոցառումը կլինի եռաժամ «Հավատարմության սերենադը», որը կկատարեն 9 երկրից հրավիրված երաժիշտները:




























