Գարիկ Մարտիրոսյանը չի ղեկավարում եւ թամադայություն չի անում հարսանիքների ժամանակ, իսկ խորոված էլ բնավ չգիտի պատրաստել: Այդ մասին նա ասել է ուկրաինական «Segodnya.UA» ամսագրին տված հարցազրույցում:

Լրագրողի այն հարցին, թե իսկապե՞ս հեռուստահաղորդավարը սկզբունքորեն հրաժարվում է հայկական հարսանիքներ եւ կնունքներ վարել, որտեղ նրան հաճախ հրավիրում են, Մարտիրոսյանը պատասխանել է. «Ես ոչ միայն հայկական, այլ ցանկացած հարսանիքից եմ հրաժարվում: Ես ինձ թամադա եւ հարսանիքի հանդիսավար չեն համարում, ես դա չեմ կարողանում անել: Շատ մարդիկ կան, ովքեր այդ գործը պրոֆեսիոնալ են անում: Ես ցանկացած հոնորարի, նույնիսկ մեկ միլիոն եվրոյի դիմաց հարսանիքի  հանդիսավար չեմ լինի»:

Գարիկ Մարտիրոսյանը խորոված եւս չի կարողանում պատրաստել եւ դեմ է այն կարծրատիպին, որ եթե կովկասցի ես, ապա խորոված ես սիրում: «Ես ընդհանրապես դեմ եմ այն կարծրատիպին, որ կովկասցիները, հատկապես հայերը անպայման պետք է խորոված պատրաստել իմանան: Ես ավելի շատ ձուկ եմ սիրում... Բայց ես ընդհանրապես ոչինչ չեմ պատրաստում, երբեք էլ չեմ արել: Կինս լավ է պատրաստում, դա բավական է»,- նշել է նա:

Իր կնոջը գովելիս Մարտիրոսյանը խոստովանել է, որ առավոտյան կնոջը անկողնում սուրճ չի մատուցում: «Ես երբեք դա չեն անի: Ես ավելի ուշ եմ արթնանում, քան կինս: Այդ նա է ինձ համար սուրճ պատրաստում»,- նշել է նա: