Օգոստոսի 12-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Բուրաստան գյուղին հարակից սեփականաշնորհված հողատարածքներից բերման են ենթարկել 59-ամյա Մարտիկ Ս.-ին, որի մոտ հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի 16 տրամաչափի «ԻԺ-17» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան եւ նույն տրամաչափի  6 փամփուշտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե Մարտիկ Ս.-ն ասել է, որ նշված զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն: