Էլ Ռիյադում գտնվող Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը պատրաստ է հրաժարվել իշխանությունից մի քանի պայմանի դեպքում:

Նա պատրաստ է հեռանալ, եթե իշխանությունը թողնեն նրա քաղաքական հակառակորդները` գեներալ Ալի Մոհսեն ալ Ահմարը եւ շեյխ Սադեկ ալ Ահմարը, հաղորդել են արաբական լրատվամիջոցները:

Ըստ չհաստատված տեղեկությունների` Ալի Մոհսեն ալ Ահմարը` գործող նախագահի եղբայրը եւ Սադեկ ալ Ահմարը` հաշիդ ցեղախմբի առաջնորդը, համաձայնել են ընդունել Սալեհի պայմանները:

Եմենի նախագահն Էլ Ռիյադում վերականգնման կուրս է ընդունում` հունիսին իր վրա կատարված մահափորձից հետո: