Օգոստոսի 12-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու կասկածանքով, 53-ամյա Ղեւոնդ Ս.-ի բնակարանից բերման են ենթարկել նրան եւ 44-ամյա Դավիթ Բ.-ին, 45-ամյա Արմեն Բ.-ին ու 41-ամյա Արտակ Հ.-ին:
Ինչպես NEWS.am-ին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, բնակարանի խոհանոցի սեղանի վրա հայտնաբերվել է Ղեւոնդ Ս.-ի կողմից պատրաստված եւ իրեն պատկանող 1 շիշ սպիտակ նստվածքով դեղնավուն հեղուկ, տարբեր տարողության ներարկիչներ, ապակե 2 սրվակ, «Դիմեդրոլ» տեսակի 3 դեղահաբ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն:




























