Օգոստոսի 12-ին, ժամը 9-ին, 44-ամյա Արտաշես Դ.-ն իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 9 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 59-ամյա Սամվել Ս.-ին եւ բախվել մայթեզրին կայանված, 35-ամյա Արտեմ Ա.-ին պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես NEWS.am-ին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, վթարի հետեւանքով Սամվել Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























