Վրաստանի նախկին նախարար Էդուրադ Շեւարդնաձեն «կասկածելի» է համարում այդ երկրի ներկայիս նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ միասնական Կովկաս կառուցելու գաղափարը։

Նրա խոսքով, «Ռուսաստանը եղել է, կա եւ կլինի Վրաստանի կարեւորագույն հարեւանը»,- հայտնում է «Վզգլյադը»։

«Սուտ է, երբ Վրաստանում ասում են, որ Ռուսաստանը նրա համար ոչինչ չի նշանակում»,- ասել է Շեւարդնաձեն «Ասավալի-դասավալի» թերթին։ Միաժամանակ, նա նշել է, որ իր կարծիքով, երկու երկրների միջեւ հարաբերությունները  «մոտակա երկու-երեք տարինeրի ընթացքում» չեն լավանա։

Նշենք, որ Անակլիայի հայրենասերների ճամբարում հայ, բելառուս, լեհ եւ ադրբեջանցի պատանիների հետ հանդիպման ժամանակ Սահակաշվիլին հայտարարել էր, որ Կովկասում կան բոլոր ռեսուրսներն այն բանի համար, որպեսզի «լինենք ուժեղ, միասնական, բնականաբար հաշվի առնելով սահմանները, ավանդույթներն ու անկրկնելիությունը»։ «Կովկասի ժողովուրդները խնդիրները կլուծեն այնպես, ինչպես Եվրամիության, Բենիլյուքսի, Սկանդինավյան պետությունների բնակիչները»։

«Հայաստանն ու Ադրբեջանը շատ խնդիրներ ունեն, սակայն ես վստահ եմ, որ կգա ժամանակը, երբ Կովկասը միասնական կլինի»,- հայտարարել էր Սահակաշվիլին։