Գերմանիայի օմբուդսմեն Մարկուս Լենինգը, ով պաշտոնական այցով գտնվում էր Բաքվում, համոզված է, որ Ադրբեջանում ամենուրեք տեղի է ունենում քաղաքացիների իրավունքների խախտում:

Օգոստոսի 15-ին տեղի ունեցած ճեպազրույցում նա հայտարարել է, որ իր եռօրյա այցի նպատակը մարդու իրավունքների դրության մասին տեղեկանալն ու կառավարությանը երաշխիքների փոխանցումն էր, հաղորդում է Contact.az-ը:

Սակայն այցը շատ անհաջող էր սկսվել: Պարզվել է, որ նրան չեն թույլատրել հանդիպել դատապարտյալ, երիտասարդ ակտիվիստ Բախտիար Հաջիեւի հետ: «Մենք կես ժամ կանգնել ենք բանտի դարպասների մոտ, որից հետո մեզ հայտնեցին, որ արդարադատության նախարարությունը համաձայնություն չի տվել այդ հանդիպման համար: Չնայած երկու շաբաթ առաջ ես հայտնել էի Հաջիեւին տեսնելու իմ ցանկության մասին»,- ասել է Լենինգը:

«Ես դա գնահատում եմ որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում, քանզի Եվրոխորհրդի անդամ երկրում օմբուցմենին նման վերաբերմունք ցուցաբերելն անթույլատրելի է»,- ասել է նա:

Լենինգը նշել է, որ իր այցով ցանկանում էր աջակցություն հայտնել Բախտիար Հաջիեւին եւ կամարտահայտության համար բոլոր ձերբակալվածներին: Նա նաեւ հիշեցրել է, որ ավելի վաղ ադրբեջանական իշխանությունները հնարավորություն չեն տվել իր առաքելությունն իրականացրել քաղբանտարկյալների հարցերով Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի խոսնակ Քրիշտոֆ Շտրասերին:

Նրա խոսքով, Ադրբեջանի բոլոր ընտրությունները չեն համապատասխանել դեմոկրատական չափանիշներին:

«Ես տեսել եմ կադրեր, թե ինչպես են քանդում այդ տունը, իսկ երկու փողոց այն կողմի վաճառում են նույն տան ապակիները: Դա ցնցող է»,- ասել է Լենինգը:

Նա քննադատել է Բաքվում ապրիլի 2-ին անցկացված բողոքի ակցիաների մասնակիցների ձերբակալությունները եւ անհանգստություն հայտնել բռնությունների աճի մասին տեղեկությունների առնչությամբ: Անցյալ տարի եղել է 57, իսկ այս տարի` 89 դեպք: Անհայտ պատճառներով մահացությունների քանակը 4-ից հասել է 6-ի: