Հանրապետության տարածքում` հուլիսի 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղային բնույթի կարճատև անձրևներ և ամպրոպ: Հուլիսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան 2-5՝ մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-13-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում գիշերը սպասվում է +20+22, իսկ ցերեկը +37 +39 աստիճան ջերմություն:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +26 +31,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +12 +14, ցերեկը՝ +27 +30,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19 +22, ցերեկը՝ +32 +35,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +24 +29,
Լոռիում գիշերը՝ +11 +15, ցերեկը՝ +25 +30,
Տավուշում գիշերը՝ +16 +21, ցերեկը՝ +30 +34,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +24 +28,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +33 +36,
Արարատում գիշերը՝ +20 +24, ցերեկը՝ +38 +40,
Արմավիրում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +38 +40,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23 +28,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +19 +24, ցերեկը՝ +38 +40,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18 +23, ցերեկը՝ +32 +37,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +26 +31,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +18 +23, ցերեկը՝ +32 +37։





























