Ժնեւում 87 տարեկանում մահացել է միլիարդատեր Լիլի Ուոթքինս Սաֆրան՝ Էդմոնդ Սաֆրայի այրին, հայտնում է Bloomberg-ը՝ հավելելով, որ մահվան պատճառները Էդմոնդ Սաֆրա հիմնադրամի կողմից չեն հայտարարվել:
Լիլի Ուոթքինսը ծնվել է Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքում եւ 1976 թվականին ամուսնացել ազդեցիկ Սաֆրա դինաստիայի ներկայացուցչի հետ։ Նրա ամուսին Էդմոնդը բանկեր է կառուցել Եվրոպայում եւ Նյու Յորքում այն բանից հետո, երբ նրա ընտանիքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին տեղափոխվել է Բրազիլիա: Նրա եղբայրներ Ջոզեֆը եւ Մոյզը նույնպես հիմնել են իրենց սեփական բանկային ձեռնարկությունները:
Էդմոնդը 1999 թվականին Մոնակոյում հրդեհի զոհ է դարձել, նույն տարում որոշ բանկային ակտիվներ, մոտ 10 միլիարդ դոլարով, HSBC Holdings Plc-ին վաճառելով: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հրկիզումը կազմակերպված է եղել։
Էդմոնդի մահից հետո Լիլին ստանձնել է Էդմոնդի հիմնադրամի ղեկավարությունը՝ իր միջոցներն ուղղելով Պարկինսոնի հիվանդությանն ու ուղեղի այլ հիվանդությունների ուսումնասիրությանը:
Հայտնի է, որ մինչ Էդմոնդի հետ հանդիպելը Լիլին երեք անգամ ամուսնացած է եղել, այդ թվում՝ Ալֆրեդո Մոնտեւերդեի՝ Ponto Frio-ի սեփականատիրոջ հետ: Սակայն Էդմոնդի մահից հետո Լիլին այլեւս չի ամուսնացել։ Թեեւ նա եւ Էդմոնդը երեխաներ չունեին, նա երեխաներ ուներ նախորդ ամուսնություններից։





























