Պորտուգալիան ակտիվացրել է ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը՝ երկրի կենտրոնական հատվածում անտառային հրդեհների հարցում շտապօգնություն ակնկալելով։ Որպես անհապաղ պատասխան՝ Եվրահանձնաժողովը այսօր առավոտյան մոբիլիզացրել է 2 Canadair հրշեջ ինքնաթիռներ՝ Իսպանիայում գտնվող իր RescEU նավատորմից, հայտնում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

«Պորտուգալիայի օգնության խնդրանքին արագ արձագանքելով՝ ԵՄ-ն ցույց է տալիս իր լիակատար համերաշխությունը կենտրոնական Պորտուգալիայի ավերիչ անտառային հրդեհների դեմ պայքարում: Ես շնորհակալություն եմ հայտնում Իսպանիային՝ այսօր առավոտյան RescEU-ի միջոցով երկու հրշեջ ինքնաթիռների արագ մոբիլիզացիայի համար: Մեր մտքերը տուժածների, ինչպես նաեւ տեղում աշխատող հրշեջների եւ մյուս աշխատակիցների հետ են։ Մենք պատրաստ ենք հետագա օգնություն ցուցաբերել»,- ասել է ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեշ Լենարչիչը։

Բացի այդ, հուլիսի 8-ին Պորտուգալիան ակտիվացրել է ԵՄ-ի «Կոպեռնիկուս» արտակարգ քարտեզագրման ծառայությունը՝ ի պատասխան Օրեմի քաղաքապետարանի Լեյրիա եւ Սանտարեմ շրջանների անտառային հրդեհների: Այս քարտեզներն օգնում են մարդկանց՝ գնահատել հրդեհների ազդեցությունը եւ վնասը: