Կիեւի Պեչերսկի շրջանային դատարանը 7-րդ անգամ մերժել է բավարարել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդությունը այլ խափանման միջոցով, որը կապված չլինի մեկուսացման հետ: Այդ մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:

Դատավոր Ռոդիոն Կիրեեւը անհիմն է ճանաչել Տիմոշենկոյի պաշտպանության հերթական միջնորդությունը խափանման միջոցը փոխելու մասին, որ ներկայացրել էր նախկին վարչապետի փաստաբան Յուրի Սուխովը:

Դատարանում Տիմոշենկոյի շահերը ներկայացնում է նաեւ նրա դուստրը` Եվգենի Կարրը, ով միջնորդությունը ներկայացնելիս հենց այդպես էլ ասել է. «Խնդրում եմ բավարարել իմ մորն ազատ արձակելու միջնորդությունը»:

Դատարանը, սակայն, մերժել է այն: