Օգոստոսի 17-ին վաղաժամ կյանքից հեռացել է Ղրիմի ինքնավար հանրապետության նախարարների խորհրդի ղեկավար Վասիլի Ջարտին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով հանգուցյալի մամուլի քարտուղար Վիոլետա Լիսինային։

Ջարտիի հոգեհանգիստը տեղի կունենա Սիմֆերոպոլի Ալեքսանդր Նեւսկիի տաճարում։

Ղրիմի վարչապետը ծնվել էր 1958 թվականի հունիսի 3-ին՝ Դոնեցկի մարզում։ Նա  Ղրիմի նախարարների խորհուրդը գլխավորում էր 2010 թվականի մարտից։