Հայաստանում հուլիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արմավիրի մարզում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին հարավարևելյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +22 +24, վաղը ցերեկը՝ +37 +39 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +26 +31,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +28 +31,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +34 +37,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +24 +28,

Լոռիում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ + 24 +29,

Տավուշում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ + 30 +34,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +26 +29,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +35 +39,

Արարատում գիշերը՝ +20 +24, ցերեկը՝ +38 +40,

Արմավիրում գիշերը՝ +19 +22, ցերեկը՝ +38 +40,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +25 +29,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +22 +26, ցերեկը՝ +38 +40,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20 +25, ցերեկը՝ +34 +38,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +28 +32,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +20 +25, ցերեկը՝ +33 +38։