Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է օգոստոսի 12-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքները։

«Եթե պետությունը հավատարիմ է ՀԱՊԿ դրույթներին, պետք է լիարժեքորեն համագործակցի այդ կազմակերպության շրջանակներում։ Եթե ոչ, պետք է հեռանա»,- օգոստոսի 16-ին լրագրողներին հայտարարել է նա, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Բացի այդ,Լուկաշենկոն նշել է, որ Աստանայում անցկացված ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին «լուրջ քայլ է արվել կազմակերպության ներսում առկա տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ»։

Նա հայտնել է, որ այս տարվա դեկտեմբերին կազմակերպության զարգացման ուղղությունները կարգավորող փաստաթուղթ կստեղծվի։