Ընդդիմության դեմ իշխող վերնախավի սկսած արշավը մեկ նպատակ ունի՝ ընդդիմությանը վերադարձնել խորհրդարան՝ իշխանության լեգիտիմության ճգնաժամը լուծելու համար։ Այս մասին հուլիսի 13-ին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջի ուղիղ եթերում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով, հարյուր հազարավոր քաղաքացիների աջակցությունը ստացած ընդդիմության կողմից առաջ քաշված ազգային օրակարգը կանգնել է հանրապետության գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա թիմի եւ նրա աշխարհաքաղաքական տերերի կոկորդին։
«Ընդդիմությանը չեն սիրում, որովհետեւ ստեղծել է մի իրավիճակ, որում պարզ է դարձել Հայաստանում քաղաքական ճգնաժամի առկայությունը։ Այս ճգնաժամի հիմքում ընկած է Նիկոլ Փաշինյանի ապալեգիտիմացումը։ Ներկայիս իշխող թիմը՝ կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը, ոչ լեգիտիմ են, եւ դա արդեն հայտարարվում է թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։ Փաշինյանին լեգիտիմացնելու համար ընդդիմությունը պետք է վերադարձվի խորհրդարան»,- պարզաբանել է Աշոտյանը։
ՀՀԿ ներկայացուցչի կարծիքով՝ իշխող թիմն այսօր փորձում է ճնշել ընդդիմությանը՝ զրկելով նրանց պաշտոններից եւ սպառնալով զրկել մանդատներից։
«Նրանք ակնկալում են, որ այդ գործողությունների արդյունքում ընդդիմությունը կորոշի վերադառնալ խորհրդարան։ Սա նրանց պարզապես անհրաժեշտ է, որպեսզի լուծեն իշխանության լեգիտիմության վրա ազդող ճգնաժամը, որը չկատարեց Ղարաբաղի վերաբերյալ իր նախընտրական խոստումները, չկատարեց խոստացված «խաղաղության դարաշրջանը» եւ այժմ փորձում է խուսափել պատասխանատվությունից»,- վստահություն է հայտնել ընդդիմադիրը։
Ընդդիմության ձեւավորած օրակարգը, ինչպես նշել է Աշոտյանը, կասկածի տակ է դնում Փաշինյանի որոշումների օրինականությունը, ինչպես նաեւ նրա հետեւողական զիջումները ղարաբաղյան հարցում։ Նախկին պատգամավորի խոսքով՝ դա տեսնում են նաեւ նրար աշխարհաքաղաքական տերերը։ Հենց այս պատճառով է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտոնյաներն այդքան բուռն քննադատում են Հայաստանի բողոքող ուժերին:
Ստեղծված իրավիճակում որոշ ուժային կենտրոնների թվում է, թե բավարար չէ միայն Նիկոլ Փաշինյանի դավաճանությունը, որը պատրաստ է հանձնել թե՛ Ղարաբաղը, թե՛ Հայաստանի ինքնիշխանությունը։
«Որպեսզի Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը լինի երկարաժամկետ եւ չվիճարկվի, արտաքին ուժերը որոշեցին լայն աջակցության տավորություն ստեղծել։ Նման որոշումը չի կարող ստանալ ընդդիմության աջակցությունը։ Ուստի նրանք մեծ ու փոքր ՀԿ-ների, քաղաքական ուժերի կամ քաղաքական ուժերի կամ քաղաքական ուժիկների աջակցության կարիքն ունեն։ Սա թույլ կտա ստեղծել այնպիսի տպավորություն, թե Փաշինյանը չի հանձնել Ղարաբաղը եւ Հայաստանի ինքնիշխանությունը՝ «Ռաֆիկը ոչ մի բանում մեղավոր չէ» սկզբունքով։ Այսինքն՝ Փաշինյանին պետք են հանցակիցներ իր հանցագործության մեջ»,- պարզաբանել է ՀՀԿ ներկայացուցիչը։





























