ՀՀԿ-ն մտադիր է նոր թափ հաղորդել պայքարին։ Այս մասին NEWS.am -ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը։

Ընդդիմադիրը, միաժամանակ, չբացեց փակագծերը, որպեսզի գործող իշխանության ներկայացուցիչները չկարողանան որեւէ քայլ ձեռնարկել։

«Հանրապետական ​​կուսակցության համար այս պայքարը սկսվել է 2018 թվականի ապրիլի 25-ից։ Այս պայքարում բավական  երկար ժամանակ ինստիտուցիոնալ տեսանկյունից մենք մենակ էինք։ Հիմա մենք մենակ չենք. Հուսով եմ, որ ողջ դաշտը կմիանա այս կարեւոր առաքելության իրականացմանը»,- ասաց Մամիջանյանը։