Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն ներկայացել է նախկին վարչապետ Ուլիայի Տիմոշենկայի հարցով դատարան:

Օգոստոսի 17-ին նա հայտնվել է Կիեւի Պեչերյան շրջանային դատարանում` որպես վկա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ նախկին նախագահը հրաժարվել էր հանդես գալ դատարանում` պատճառաբանելով, որ գտնվում է արձակուրդում: Այդուհանդերձ, դատարանը այդ պատճառաբանությունը համարել է անհարգելի եւ Յուշչենկոյին կրկնակի ծանուցում էր ուղարկվել: Չներկայանալու դեպքում դատախազ Լիլիա Ֆրոլովան սպառնացել էր տուգանել նրան 460 գրիվնայի չափով (1650 ռուբլի) եւ հայտարարել, որ դատարանը կարող է որոշում ընդունել նրան հարկադրաբար դատարանի դահլիճ բերելու մասին, հիշեցնում է Lenta.ru-ն:

Յուլյա Տիմոշենկոն մեղադրվում է 2009 թ.-ին Ռուսատանի հետ գազային պայմանագրեր կնքելու ժամանակ լիազորությունները գերազանցելու մեջ: Դատական գործն սկսվել է հունիսի 24-ին:

Տիմոշենկոն իրեն մեղավոր չի ճանաչում եւ պնդում է, որ ենթարկվում է քաղաքական հալածանքների: Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա նրան 7-10 տարվա ազատազրկում է սպառնում:

Տիմոշենկոն նստած է Կիեւ քաղաքի Լուկյանովյան քննչական մեկուսարանում: