Հայաստանում կոռուպցիան վերացնելու համար ոչինչ չի արվում, այլ ընդհակառակը, կարծում է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա կարծւիքով, չի կարելի խոսել հակակոռուպցիոն ծրագրերի մասին եւ կենտրոնացնել տնտեսությունը: «Ինչո՞ւ եք դուք կենտրոնացնում հողերը, առեւտուրը կամ արդյունաբերությունը: Եթե իշխանությունը ցանկանում հրաժարվել գնաճից, թող վերացնի մենաշնորհը: Թող ցույց տա, որ հայտնվել է ինչ-որ մեկը, որ կարող է շաքար ներմուծել Հայաստան, եւ դա օլիգարխ չէ, այլ սովորական ձեռնարկատեր»,- ասել է Բագրատյանը:

Վերջինիս խոսքով, բենզինի մեկ լիտրն այսօր Հայաստանում պետք է արժենար ոչ թե 460-480, այլ մինչեւ 350 դրամ: «Նավթն արժեր 130 դոլար մեկ բարելի համար, իսկ այսօր արժե 85: Մեր երկրում ներկրողներին դա ընդհանրապես չանհանգստացրեց, միայն կարճ ժամանակով բենզինի գինն իջավ 10 դրամով»,- ասել է Բագրատյանը:

Նրա խոսքով, գնաճից խուսափելու եւս մեկ միջոց է արտերկրից ստացվող տրանսֆերտների մարումը: «Այստեղ գնաճի դեմ պայքարում են միայն վեր բարձրացնելով դրամի փոխարժեքը: Ի՞նչ է ստացվում արդյունքում: Դրամային գնաճը զսպվում է, իսկ դոլարայինը աճում»,- ասել է Բագրատյանը:

«Մի անգամ ես զրուցում էի երկրի ֆինանսական ղեկավարության հետ: Նրանք ասացին, որ եթե բաց թողնեն դրամը, այն կընկնի մինչեւ 440-ի: Ուժեղ գնաճ կառաջանա, ինչպես դա կբացատրենք: Նրանք նախընտրում են տնտեսական մրցակցության մեջ չմտնել, ավելի հեշտ է ճնշել գնաճը ձեւական ցուցանիշներով եւ ուրախանալ, որ հուլիսին մենք 3 տոկոս սղաճ ունենք»,- ասել է նախկին վարչապետը: