Այսօր Ազգային ժողովն իր արտահերթ նստաշրջանում 56 կողմ, 14 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացվեց «ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի 202.400 միլիոն հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի չափով վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը, որը ստորագրվել էր հունիսի վերջին:
Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության հիմնական նպատակներն են. արտաքին ցնցմանը հարմարվելու հարցում Հայաստանին օգնելը, արժույթի և ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության պահպանումը և անապահով խավի պաշտպանությունը: Նշենք, որ այդ գումարների մեծ մասն ուղղվելու ԿԲ պահուստների համալրմանը, մյուս մասը բյուջեի սոցիալական ծախսերի ֆինանսավորմանը:
Համաձայնագրի քննարկումն առիթ դարձավ, որ պատգամավորները քննադատության ենթարկեն, ոչ միայն այս համաձայնագիրը, այլ նաեւ կառավարության վարած տնտեսական քաղաքականությունն, ընդհանրապես: Մասնավորապես, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ եթե կառավարությունը շարունակի այս տնտեսական քաղաքականությունը, ապա «մեզ սնանկացում է սպասվում»:



















