Սեպտեմբերի 1-ին լույս կտեսնի հանրահայտ ֆրանսիական երգիչ Շարլ Ազնավուրի «Մի դռնից մյուսը» վերտառությամբ ինքնակենսագրականը, հաղորդում է ֆրանսիական Relaxnews կայքը: Երգիչը պատմելու է իր կյանքի մասին արդեն չորրորդ անգամ, «Ազնավուրը Ազնավուրի մասին», «Անցած օրերը» եւ «Հանդարտ ձայնով» գրքերից հետո:
Մեկ ամսվա ընթացքում` սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 6-ը, հանրաճանաչ շանսոնյեն նաեւ մի շարք համերգներ կտա Փարիզի հանրահայտ «Օլիմպիա» դահլիճում, հենց այն նույն դահլիճում, որտեղ 1957 թ. նա առաջին անգամ նվաճեց հանդիսատեսի ուշադրությունը: Փարիզյան համերգներից հետո 87-ամյա Ազնավուրը մեկնելու է համերգային շրջագայության Ֆրանսիայի եւ Շվեցարիայի քաղաքներ:




























