Պերուն չի արգելել միջազգային գագաթաժողովի շրջանակում զուգարաններ տրամադրել գենդերային առումով չեզոք անձանց, գրում է AP-ը։
Օրենսդիրները ձայների մեծամասնությամբ թույլատրել են հոկտեմբերի 5-7-ը միջազգային գագաթաժողովի անցկացումը, որի թեման է «Միասին՝ անհավասարության եւ խտրականության դեմ»։
Ավելի վաղ Կոնգրեսը դեմ է քվեարկել գագաթաժողովի անցկացմանը, քանի որ պահանջ է ներկայացվել զուգարան տրամադրել գենդերային առումով չեզոք անձանց։ Որոշ օրենսդիրներ ենթադրել են, որ դա կարող է նախադեպ դառնալ այլ վայրերում նման զուգարաններ բացելու համար։





























