2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով հայաստանյան ամենախոշոր ներմուծողը պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ»-ն է, որը, պետական բյուջե մուտքագրելով 8 մլրդ 960 մլն դրամ, գլխավորում է մաքսային մարմինների մասով պետբյուջե վճարողների վարկանիշային ցուցակը:

«Բիզնես 24» կայքի փոխանցմամբ՝ առաջին եռյակում են նաեւ «Ֆլեշ» եւ «Սիթի պետրոլ գրուպ» ընկերությունները, որոնք պետբյուջե են վճարել համապատասխանաբար 8մլրդ 2 մլն դրամ եւ 5 մլրդ 549 մլն դրամ:

Առաջին տասնյակում են հայտնվել նաեւ «Վիդիս դիսթրիբյուշն» ՍՊԸ-ն (4 մլրդ .44 մլն դրամ), «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն (3 մլրդ 377 մլն դրամ), «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն (2 մլրդ 826 մլն դրամ), «ՂՏելեկոմ» ՓԲԸ-ն (1 մլրդ 949 մլն դրամ), «Միկա քորփորեյշն» ՓԲԸ-ն (1 մլրդ 909 մլն դրամ), «Քաղ Պետրոլ Սերվիս» Ա/Կ-ն (1 մլրդ 760 մլն դրամ):

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ն ընդամենը 15-ն է` 1 մլրդ 123 մլն դրամով:

100 խոշոր ներմուծողների շարքում են նաեւ «Օրիֆյլեյմ քոսմեթիքսը»` 33-րդ տեղ (662 մլն դրամ), «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն` 45-րդ տեղ (504 մլն դրամ), «Զիգզագ» ՍՊԸ-ն` 47-րդ տեղ (440 մլն դրամ), «Ջերմուկ գրուպը»`49-րդ տեղ (433 մլն դրամ):