Արժույթի միջազգային հիմնադրամն իր հաջորդ զեկույցում «էապես» կկրճատի համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումները, հայտնում է Bloomberg-ը։

Պարենի եւ էներգակիրների գնաճը, դեպի զարգացող շուկաներ կապիտալի ներհոսքի դանդաղումը, Չինաստանում շարունակվող համաճարակը եւ տնտեսական դանդաղ զարգացումը «շատ ավելի են դժվարացնում» քաղաքականություն մշակողների գործը, ասել է ԱՄՀ-ի ռազմավարության, քաղաքականության եւ վերանայման տնօրեն Ջեյլա Փազարբասիօղլուն՝ Բալիում կայացած պանելային հանդիպման ընթացքում:

ԱՄՀ-ն իր ապրիլյան զեկույցում արդեն իջեցրել էր այս տարվա համաշխարհային աճի իր կանխատեսումը՝ մինչեւ ուկրաինական պատերազմը հայտարարված 4,4 տոկոսից հասցնելով 3,6 տոկոսի։

«Հուլիսի վերանայման ժամանակ մենք զգալիորեն կնվազեցնենք մեր կանխատեսումը», - ասել է Փազարբասիօղլուն: