20-րդ դարի հանրահայտ կանանցից մեկը` Կոկո Շանելը, եղել է թշնամու հետ համագործակցող անձ:
Օգոստոսի 16-ին ԱՄՆ-ում հրապարակվել է «Sleeping with enemy, Coco Chanel`s secret war» («Անկողնում թշնամու հետ, Կոկո Շանելի գաղտնի պատերազմը») վերտառությամբ գիրքը, որի հեղինակը Ֆրանսիայում ապրող ամերիկացի լրագրող Հել Վոգանն է:
Իր գրքում Վոգանն առաջ է քաշում վարկած, որ 1940 թ.-ին 57 տարեկան հասակում Կոկո Շանելը աշխատանքի է անցել Ավբերում` նացիստական Գերմանիայի ռազմական հետախուզությունում, եւ դարձել F-7124 գործակալ`Վեստմիստեր գաղտնագրային անվան ներքո` նրա նախկին ընկեր եւ սիրեկան հերցոգ Վեստմինստերի պատվին:
Այդ ժամանակ Շանելի սիրեկանն էր նացիստական հատուկ ծառայությունների աշխատակից, բարոն Հանս Հյունտեր ֆոն Դինկլանդը` «Շպաց» մականունով, որը գերմաներենից թարգմանաբար նշանակում է ճնճղուկ: Հենց նրա շնորհիվ Շրջափակման ժամանակ Կոկո Շանելը ապրել է փարիզյան շքեղ Ռիտցի 7-րդ հարկում, որտեղ հանգրվանել էին Գերինգն ու Գեբելսը:
Հեղինակն ասում է, որ կենսագրականը գրելու ժամանակ հենվել է ֆրանսիական, անգլիական, գերմանական եւ ամերիկյան արխիվների վրա:
Հել Վոգանի պնդմամբ, Ավբերի համար մադմուազել Շանելը 1941 թ. ուղեւորվել է Իսպանիա: Շանելն, իբր, ձեռնարկել է այդ առաքելությունը` փոխարենը հույս ունենալով հասնել համակենտրոնացման ճամբարում գտնվող զարմիկներից մեկի ազատ արձակմանը, հաղորդում է «Գոլոս Ռոսսիին»` վկայակոչելով Radio France Internationale-ը:




























