Եթե հասարակությունը ցանկանում է ձերբազատվել նման իշխանություններից պետք է մարդիկ խոսեն անկախ ամեն ինչից, չվախենան բանտերից, զրկանքներից, հետապնդումներից, որովհետեւ այլ ճանապարհ չկա: Այս մասին այսօր` հուլիսի 17-ին, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Ունենք իշխանություն, որը որդեգրել է մարդկանց պատանդ վերցնելը եւ կարելի է ասել արդեն պատանդներին սպանելը, որովհետեւ ցանկացած դեպքում, անկախ թե ինչից է մահը վրա հասել իշխանությունների պատասխանատվությանն է, որովհետեւ մարդուն նստացնել այնպիսի մի հոդվածով, որով ցանկացած դեպքում  կալանք չէր հասնում: Գործը քրեական առումով աբսուրդային էր, այդ հոդվածով հարուցել քրեական գործ, խափանման միջոց կիրառել  կալանավորումը եւ ամիսներ շարունակ պահել բանտում եւ վերջում հենց դատարանի դահլիճում հասցնել մահվան դա իշխանությունների պատասխանատվությունն է, որ դու մարդուն վերցնում ես պատանդ եւ սպանում ես պատանդին»,- ասաց Կիվիրյանը:

Վերլուծաբանի խոսքով` այս դեպքը հասարակությանը պետք է հուշի, որ իշխանությունները չեն խորշում որեւէ իջոցից եւ եթե իրենք էլ չեն ցանկանում հայտնվել այդ իրավիճակուևմ, պետք է ձերբազատվեն այս իշխանություններից:

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել էր հուլիսի 15–ին, դատարանի դահլիճում: Նշենք, որ Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, չնայած բազմաթիվ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ: