ԱՄՆ-ն ցանկանում է վերջ տալ Չինաստանի հազվագյուտ հողային մետաղներից «անհիմն կախվածությանը»։ Այս մասին Reuters-ին ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։
Յելենը Սեուլում է հայտարարել է, որ Հարավային Կորեան ունի «ահռելի առավելություններ ռեսուրսների, տեխնոլոգիաների եւ հնարավորությունների առումով», եւ հարավկորեական ընկերություններն արդեն ներդրումներ են կատարել ԱՄՆ-ում: «Նրանք զգալի հնարավորություններ ունեն առաջադեմ կիսահաղորդիչներ արտադրելու համար, ինչը հատկապես կարեւոր էր՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների հսկայական կախվածությունը Taiwan Semiconductor-ից»,-ասել է նա։





























