Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով ՄԱԿ-ի տրիբունալը հրապարակել է «Հըզբոլլահի» դեմ մեղադրականը, հաղորդում է New York Times-ը:
Մեղադրական եզրակացությունը մեծ մասամբ հիմնված է հեռախոսազրույցների վրա եւ ներառում է խաչաձեւ հարցաքննությունների գրառումներ: «Լիովին այն կբացահայտվի դատարանում, որտեղ վերջնական վճիռ կկայացվի»,- ասել է դատախազ Դանիել Բելմարը:
«Հըզբոլլահ» շիա շարժման անդամները դատարանը կողմնակալ են որակում: Հուլիսին նրանց առաջնորդ Հասան Նասրալան հայտարարել է, թե դատարանի վճիռն արդեն ակնհայտ է: Նա նաեւ ակնհայտ կասկած է հայտնել, թե Լիբանանի իշխանությունները կարող են ձերբակալություններ իրականացնել:




























